Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:35 14-05-2026

Եթե ճիշտ տարբերակը նավակն էր լճում, մենք հակառակն արեցինք՝ լիճը դրեցինք նավակի մեջ. Սպարտակ Կյուրեղյան

«Բոլորին դեմ եմ» նախաձեռնության անդամ Սպարտակ Կյուրեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպած արտասովոր ակցիաները նպատակ ունեն ցույց տալ, թե որքանով են տարբերվում մյուս քաղաքական ուժերից։

«Եթե ունես վարչական ռեսուրս կամ շատ փող, հեշտ է համերգներով ու մեծ միջոցառումներով քարոզարշավ անել, իսկ մենք դրա փոխարեն կամքի դրսևորում ենք անում և հայտնվում այնպիսի ձևով, որ ոչ ոք չէր պատկերացնի»,- ասաց նա։

Կյուրեղյանի խոսքով՝ իրենց ակցիաները քարոզարշավի միայն մի մասն են․ զուգահեռ իրականացվում են նաև դասական հանդիպումներ, թռուցիկների բաժանում և մարզային այցելություններ։ Անդրադառնալով տեսակետներին, թե իրենց հետևում կարող են կանգնած լինել այլ ուժեր, նա վստահեցրեց, որ նախաձեռնության ֆինանսավորումը բաց և թափանցիկ է։

«Մենք 50 միլիոն դրամ ենք հավաքել կայքի միջոցով՝ մարդկանց բաժանորդագրությունների և անդամների փոխանցումների հաշվին։ Ամեն ամիս հրապարակում ենք ծախսերն ու եկամուտները»,- նշեց նա։ Կյուրեղյանը նաև կատակով անդրադարձավ իրենց ակցիաներում «Սպայդերմենի» մասնակցությանը՝ նշելով, որ մարզերում քաղաքացիները ավելի բաց են շփման համար։ «Մեզ հետ Սպայդերմենն է լինում, իսկ ո՞նց կարելի է մերժել Սպայդերմենին»,- ասաց նա։

Խոսելով Կարապի լճում կազմակերպված ակցիայի մասին՝ Կյուրեղյանն ասաց, որ նախապես ուսումնասիրել էին իրավիճակը, իսկ լճում ջրի բացակայությունը չի խանգարել իրենց։ «Եթե ճիշտ տարբերակը նավակն էր լճում, մենք հակառակն արեցինք՝ լիճը դրեցինք նավակի մեջ»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում