Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:20 14-10-2023

Որտեղ տուն դրեցինք, թուրքը քանդեց. Արցախից բռնի տեղահանված

Անդրեյանների բազմանդամ ընտանիքը, 3 տարի առաջ՝ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին էր Հադրութից տեղափոխվել Հայաստան։ Պատերազմի ավարտից հետո Անդրեյանները 6 անչափահաս երեխաների հետ վերադարձել էին Արցախ ու վերաբնակվել Ստեփանակերտում։

Երեք տարի անց պատմությունն ավելի դաժան սցենարով կրկնվեց։ Անդրեյանների 8 հոգանոց ընտանիքը Գյումրիում է ապաստանել։

«Երկու անգամ կորցրեցի տունս, պատերազմից հետո մենք խաղաղապահների հույսով Արցախ վերադարձանք։ Ռուսի ներկայությունը մեզ հույս էր տալիս, մտածում էինք, որ թուրքը ռուսից կվախենա, այն ինչ՝ պատերազմից հետո թուրքն ավելի լկտի է դարձել։ Կրակում էին դաշտում աշխատող մարդկանց վրա, վախեցնում էին, գազն էին փակում, ամեն գնով ուզում էին մեզ կոտրել։ Մենք դիմանում էինք, Արցախից մնացել էր մի պուճուր տարածք, որն ավելի թանկ էր դարձել մեզ համար և մենք պարտավոր էինք պահել ու շենացնել այն․․․

Սիրտս մղկտում է, որտեղ տուն դրեցինք, թուրքն եկավ, քանդեց»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Անուշ Անդրեյանը։

Բազմանդամ ընտանիքի համար փորձությունները միայն տուն կորցնելով չեն ավարտվում. 44-օրյա պատերազմի օրերին երեխաներից մեկը թշնամու կիրառած զենքերի ձայնից վախենում է, երեխայի մոտ ամիսներ անց քաղցկեղ է հայտնաբերվում։ Տիկին Անուշն ասում է, որ հիվանդությունը վախից է եղել։ Երեխայի բուժումը նորմալ ընթացքով է գնացել մինչև շրջափակումը։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակվելուց հետո քիմիաթերապիայի ու ճառագայթի կուրսերն անավարտ են մնացել։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով