Ներքին 5 ամիս առաջ - 18:31 13-05-2026

Հայտնի բլոգեր Ալվուշկին բալիկի է սպասում. նա հետևորդներին առաջարկել է գուշակել սեռը

Հայտնի բլոգեր Ալվուշկին ով միշտ աչքի է ընկնում իր յուրօրինակ հումորով և անմիջականությամբ, սոցիալական էջերում կիսվել է իր կյանքի ամենաուրախալի նորությամբ։ Կիսահումորային հրապարակմամբ բլոգերը հայտնել է, որ շուտով մայրանալու է։

Ալվուշկին որոշել է նորությունը հայտնել ոչ ստանդարտ ձևով՝ երկրպագուների համար փոքրիկ խաղ կազմակերպելով։ Նա ոչ միայն հաստատել է բալիկի սպասման լուրը, այլև հետաքրքիր հարց է ուղղել իր լսարանին՝ առաջարկելով գուշակել ապագա փոքրիկի սեռը։

Հրապարակումը րոպեների ընթացքում հավաքել է հազարավոր հավանումներ։ Հետևորդները մի կողմից շնորհավորում են ապագա մայրիկին, մյուս կողմից՝ ակտիվորեն փորձում են կռահել՝ տղա՞ է սպասվում, թե՞ աղջիկ։

Ալվուշկին իր էջերում մշտապես կիսվում է առօրյա հետաքրքիր դրվագներով, սակայն այս նորությունը դարձել է նրա էջի ամենաքննարկվող թեման։

Բազմաթիվ երկրպագուներ նշում են, որ անհամբերությամբ են սպասում նոր կարգավիճակում բլոգերի հրապարակումներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի