Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 12:08 10-05-2025

 Կինն ամուսնալուծվել է, երբ ChatGPT-ն սուրճի բաժակով  գուշակել է ամուսնու սիրավեպը. Greek City Times

ChatGPT-ն կրկին մարդկանց բաժանում է. Այս անգամ Հունաստանում մի կին ամուսնալուծության դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ ChatGPT-ին խնդրել է գուշակել իր ամուսնու ապագան սուրճի մրուրով՝ ուղարկելով ամուսնու բաժակի լուսանկարը։

Արհեստական բանականությունը պատասխանել է, որ ամուսինն ունենալու է սիրային կապ մի երիտասարդ կնոջ հետ, որն, ըստ բոտի, ցանկանում է ոչնչացնել նրանց ընտանիքը։ ChatGPT-ն նույնիսկ նկարագրել է ենթադրյալ սիրուհու արտաքին տեսքը։

Ամուսինը պատմել է, որ ծիծաղել է, երբ լսել է դա, բայց իր կինը լրջորեն հավատացել է դրան և մի օր պարզապես խնդրել է նրան հեռանալ՝ երեխաներին ասելով, որ իրենք ամուսնալուծվում են։ Չնայած ամուսնու՝ 12-ամյա ամուսնությունը վերականգնելու բոլոր ջանքերին, զույգը վերջնականապես բաժանվել է։

Սոցիալական ցանցերում այս դեպքը բուռն քննարկումների թեմա է դարձել։ Շատերը ծաղրում են, թե նեյրոնային ցանցերը հիմա ոչ միայն աշխատանք են խլում լրագրողներից և նկարիչներից, այլև՝ գուշակներից, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ամուսիններից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան