Ներքին Արտաքին 5 ամիս առաջ - 11:43 13-05-2026

Վրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտ

Ախալցխայում Մարդա բնակավայրի եկեղեցիներից մեկից անհայտ անձինք դուրս են բերել սրբապատկերները և դրել աղբամանի կողքին: Այս մասին հայտնում է Գրուզիա Օնլայն-ը:

Փաստի առթիվ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով՝ կրոնական ծիսակատարության կատարմանն ապօրինի խոչընդոտում:

Հաղորդվում է, որ այդ տաճարն արդեն երկար տարիներ վեճի առարկա է ուղղափառ և Հայ առաքելական թեմերի միջև, իսկ ժամերգություններն այնտեղ այլևս չեն անցկացվում:

Հայ առաքելական եկեղեցու հոգևորական, աբեղա Հակոբ Սահակյանը պատմել է, որ չգիտի, թե ով և ինչու է տաճարից դուրս բերել սրբապատկերները:

«Երեկոյան ես նույնպես այնտեղ էի: Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել ուշ գիշերը՝ ժամը երկուսից հետո: Ամեն ինչ դուրս էր բերվել՝ սրբապատկերները և այլ իրեր: Այդ ամենի վրա աղբ էր լցված: Սրբապատկերները շատ վատ վիճակում էին: Մենք ամեն ինչ հետ ենք տարել և դրել իրենց տեղերում: Չգիտենք, թե ով է դա արել: Նորմալ մարդն այդպես չէր վարվի»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան