Ներքին 2 տարի առաջ - 22:27 12-01-2024

Ես մեր հայ առաքելական եկեղեցու կողքին եմ որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հավատքը միասնություն է տալիս...

Բոլոր եկեղեցիները, որոնք ես կառուցել եմ կամ վերակառուցել, արվել են այն նպատակով, որ մենք բոլորս՝ ինձնից սկսած մինչև ինձ անծանոթ մեր քաղաքացիները, մտնեն եկեղեցի, մոմ վառեն, աղոթք անեն, եկեղեցու հետ կապը պինդ լինի, ավելի լավ մարդ դառնան, ավելի լավ հայ: Դժվար պահին չհուսահատվեն, խնդրեն և օգնություն ստանան Աստծուց:

Եվ ես շատ ուրախ եմ, որ կառուցել և կառուցում եմ եկեղեցիներ՝ օգտակար լինելով մեր ժողովրդին:

Այս ծանր պատմական փուլում հայ առաքելական եկեղեցին կարևորագույն դեր է կատարում ազգային միասնականության և ազգային մտածողության պահպանման հարցում:

Ես մեր հայ առաքելական եկեղեցու կողքին եմ որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա և իմ պարտքն է՝ ամեն կերպ աջակցել մեր եկեղեցուն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով