Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:00 11-05-2026

Ընտրություններ չլիներ՝ Փաշինյանը չէր կազմակերպի զորահանդես․ ոչ մի անգամ չի արել. հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է զորահանդես, որի ժամանակ ցուցադրվելու է վերջին տարիներին Հայաստանի ձեռք բերած սպառազինությունը։ Մարտի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին։

Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի փորձից։ Տեսանյութերից մեկում ցուցադրվում է հայկական արտադրության հետախուզահարվածային անօդաչու թռչող սարք։Տեսանյութերից մյուսով, հավանաբար, ցուցադրվել է Ֆրանսիայից ձեռք բերված CAESAR հրետանային համակարգերը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Մայիսի 28-ի զորահանդեսին մասնակցելո՞ւ եք։ Ի՞նչ եք կարծում, եթե ընտրություններ չլինեին` Փաշինյանը զորահանդես կկազմակերպե՞ր»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի մասնակցելու զորահանդեսին, որոշներ էլ ասացին, որ ընտրությունների պատճառով է Նիկոլ Փաշինյանը զորահանդես կազմակերպել։

«Իհարկե չէր կազմակերպի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մինչ այժմ ոչ մի անգամ չի կազմակերպել զորահանդես «Պարտադիր մասնակցելու եմ։ Չեմ կարծում, որ եթե ընտրություններ չլիներ Փաշինյանը չէր կազմակերպի զորահանդես, ոչ մի անգամ չի կազմակերպել »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա ցուցադրական է արվում։ «Մայիսի 9-ին ոչ մի բան չարեցին, հիմա ուզում են մայիսի 28-ին անե՞ն։ Ինքը ոչ մի բան չի անում էս երկրի համար, էս հիմա ցուցադրական ցույց ա տալիս, բայց որ մտածում ես մի քիչ խորը ինքն ամբողջ օրը սահմանազատումից ա խոսում, բայց էն հողերը որ վեկալել են մեզնից, խի էդ մասին չեն խոսում»,- ասաց նա։

«Ոչ»,-պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում