Ներքին 5 տարի առաջ - 12:19 12-02-2021

ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՂ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում, հնարավոր է՝ հանդիպում կազմակերպի Բարձրագույն կրթության մասին օրինագծի դեմ բողոքող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ:

Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:

«Համապատասխան հանձնաժողովի պատգամավորները կամ որոշակի ֆորմատով հանդիպում կկազմակերպեն, կամ այնտեղ այցելություն կիրականացնեն: Ուսանողների մտահոգությունը լսելի կլինի»,- ասաց Գաբրիելյանը:

Անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների այն մտահոգությանը, որ նախագծի ընդունումից հետո, հնարավոր է, թատերական ինստիտուտը միացվի մանկավարժական համալսարանին, պատգամավորը նշեց, որ օրենքի նախագծում բուհերի անուններ նշված չեն:

«Այդ օրենքով չի կարող բուհի անուն նշվել: Այդ օրենքում բուհերի անուններ նշված չեն»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում