Ներքին 5 ամիս առաջ - 16:17 08-05-2026

Մի՛ հիշատակեք մեր զոհված տղաներին նախընտրական արշավում. նրանց անունները կան «Զինապահ» հիմնադրամում. Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի նախընտրական խոստումներից մեկին, ըստ որի՝ պետք է հրապարակվեն 44-օրյա պատերազում զոհված զինծառայողների անուն ազգանունները:

«Ուզում եմ անդրադառնալ ընդդիմադիր ուժերից մեկի խոստմանը: Նրանք խոստանում են հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները՝ այնպիսի լուրջ դեմքով, ասես մինչև հիմա դրանք հրապարակված չեն:

Ստիպված եմ հիշեցնել, որ իմ առաջարկով որոշում կայացվեց զոհված հերոսների անունները հրապարակել «Զինապահ» հիմնադրամի պաշտոնական ցուցակում, այնտեղ չի կարող լինել ոչ ավելացված, ոչ պակասեցված անուն, այնպես որ՝ եթե ինչ-որ մեկը թիվ է ուզում ճշտել, կարող է մտնել ու ծանոթանալ թվին ու նրանց անուններին:

Մի հիշատակեք մեր զոհված տղաների անունները նախընտրական արշավում, մի՛ օգտագործեք նրանց անունները», - ասում է նույն դաշինքով պատգամավոր դարձած Գեղամ Նազարյանը, ով այնուհետև դուրս եկավ նրանց շարքերից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան