Ներքին 3 տարի առաջ - 17:31 23-11-2022

«Պուտին, վերադարձրու մեր տղաներին». անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատները՝ ՌԴ նախագահին

Անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատները նոյեմբերի 23-ին բողոքի ցույց են անում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց:

Նրանք Ռուսաստանի նախագահից պահանջում են վերադարձնել իրենց գերեվարված, անհետ կորած որդիներին: Ցույցի մասնակիցներն իրենց հետ պաստառներ ունեն, որոնց վրա տարբեր լեզուներով գրված են՝ «Պուտին, վերադարձրու մեր տղաներին», «Վերադարձրեք հայ գերիներին Ադրբեջանից», «Անհետ կորածները Ալիևի ձեռքին պատանդ են» և այլն:

Զոհված զինծառայողի հարազատներից Արսեն Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջն է անհապաղ պարզել անհետ կորած տղաների կարգավիճակը և վերադարձնել: «Մենք արդեն երեք օր պատրաստվում էիք Պուտինի այցին: Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության երրորդ կողմը Ռուսաստանն է հանդիսացել և 8-րդ կետը մինչ օրս չի կատարվել, մեր պահանջն է, որ ինքը լինի հետևողական, բոլոր լծակներն օգտագործի մեր երեխեքի վերադարձի հարցում: Մենք մի քանի օր առաջ նամակ ենք ուղարկել Պուտինի աշխատակազմ, որ իր այցի ընթացքում գտնի ժամանակ և 3-4 ծնողի հետ հանդիպի, անմիջապես մեր խոսքը լսի: Արձագանքել են, որ նամակն ուղղված է ՌԴ արտգործնախարարություն, մեզ կտեղեկացնեն»: Նա ավելացրեց, որ իրենց պահանջն ուղղված է առհասարակ միջազգային բոլոր կառույցների և պետությունների ղեկավարներին, ովքեր կկարողանան օգնել վերադարձնել իրենց զավակներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով