Ներքին 5 ամիս առաջ - 23:22 07-05-2026

Անակնկալ Ֆելիքսին. Հարի Քեյնը ստորագրված գնդակ է նվիրել Գոռ Հակոբյանի որդուն

Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը սոցիալական հարթակներում կիսվել է մի հուզիչ տեսանյութով, որտեղ պատմում է իր որդուն՝ Ֆելիքսին մատուցված բացառիկ անակնկալի մասին։

Թեև Ֆելիքսը չի կարողացել անձամբ ներկա գտնվել երեկ կայացած ֆուտբոլային հանդիպմանը, սակայն երեկոն նրա համար դարձել է անմոռանալի։ Գոռի ընկերների ջանքերով հաջողվել է կապ հաստատել Անգլիայի հավաքականի և «Բավարիայի» աստղային հարձակվող Հարի Քեյնի հետ։

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը, տեղեկանալով փոքրիկ երկրպագուի մասին, ստորագրել է ֆուտբոլային գնդակը և այն նվիրել Ֆելիքսին։

Գոռ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրականացնել որդու երազանքը՝ նշելով, որ նման պահերը անգնահատելի են երեխայի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան