Ներքին 6 ամիս առաջ - 17:23 12-04-2026

Անակնկալ մենահամերգի ժամանակ. Տաթև Ասատրյանին բնակարան են նվիրել

Լոս Անջելեսի հեղինակավոր «Փիքոք» (Peacock Theater) թատրոնում կայացած երգչուհի Տաթև Ասատրյանի մենահամերգը նշանավորվեց ոչ միայն լեցուն դահլիճով և սիրված հիթերով, այլև անսպասելի ու հուզիչ մի իրադարձությամբ։

Երգչուհին բեմից հանրությանը հայտնեց իր կյանքի կարևորագույն նորություններից մեկը՝ նոր բնակարան ստանալու մասին։ Տաթևը չթաքցրեց իր զարմանքն ու հուզմունքը՝ խոստովանելով, որ երբեք չէր պատկերացնի նման շքեղ նվեր ստանալու հնարավորությունը:

«Կյանքում չէի մտածի, որ իմ առաջին բնակարանը ոչ թե կգնեմ, այլ կնվիրեն։ Շնորհակալ եմ «New City Project-ին»,- նշել է երգչուհին՝ իր երախտագիտությունը հայտնելով նախագծի հեղինակներին նման անգնահատելի անակնկալի համար։

Համերգային երեկոն, որն առանց այն էլ հագեցած էր ջերմությամբ, այս նորությունից հետո էլ ավելի տոնական դարձավ։ Հանդիսատեսը բուռն ծափահարություններով ու շնորհավորանքներով դիմավորեց սիրված երգչուհու խոստովանությունը։

Սա ոչ միայն գնահատական էր Տաթևի տարիների աշխատանքին, այլև խորհրդանշական նվեր նրա ստեղծագործական նոր վերելքների ճանապարհին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան