Ներքին 5 ամիս առաջ - 14:49 07-05-2026

Բանտում ներքին կարգով կստանան իրենց պատիժը. Նարեկ Բավեյանն արձագանքել է Վեդիի մանկապղծության դեպքին

Հայ հասարակությունը ցնցված է Վեդի քաղաքում տեղի ունեցած մանկապղծության զարհուրելի դեպքից։ Առավել մեծ աղմուկ է բարձրացրել ու հասարակության զայրույթն առաջացրել այն տեղեկությունը, որ ենթադրյալ հանցագործությունն իրականացրած անձինք՝ 58 և 65-ամյա տղամարդիկ, ազատ են արձակվել՝ ձերբակալության 72 ժամը չլրացած, և նրանք անգամ մեղադրյալի կարգավիճակ չունեն։

Այս միջադեպի նկատմամբ անտարբեր չի մնացել երգիչ Նարեկ Բավեյանը, ով սոցիալական էջերում հանդես է եկել խիստ քննադատությամբ և պահանջով։ Նա նշել է, որ նման արարք գործած անձինք չպետք է ազատության մեջ մնան։

«Նման արարածները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ բանտում արդեն, վստահ եմ՝ ներքին կարգով նրանք կստանան իրենց համապատասխան պատիժը»,- նշել է երգիչը։

Արձագանքելով այն խոսակցություններին, թե հնարավոր է դա զրպարտություն լինի, Նարեկը շեշտել է, որ պատասխանատվությունը պատկան մարմինների վրա է։ Նրա խոսքով՝ եթե մեղադրանքն անհիմն է, ապա դա պետք է հստակ ապացուցվի, հակառակ դեպքում՝ հանցագործները պետք է մեկուսացվեն հասարակությունից։

«Ցավում եմ, որ նման օրերում ենք ապրում»,- հավելել է արտիստը՝ իր վրդովմունքն արտահայտելով իրավիճակի վերաբերյալ։

Հավելենք նաև, որ Վեդիում տիրող իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ քաղաքացիները պահանջում են արդար քննություն և թափանցիկություն իրավապահ մարմիններից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան