Ներքին 1 տարի առաջ - 21:02 30-09-2025

Նարեկ Օհանյանը հերքել է դեպքին իր մասնակցությունը և հիմնավորել իր այլուրեքությունը. փաստաբան

Նարեկ Օհանյանը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, այլ մանրամասն ցուցմունքներ տալով հերքել է դեպքին իր մասնակցությունը, հիմնավորել իր այլուրեքությունը։

Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է Օհանյանի փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՔԿ նախագահի հարցազրույցին։

«Նարեկ Օհանյանի շարժը արձանագրվել է նրանց տան տեսախցիկներով, որոնք մինչ այս պահը չեն առգրավվել։ Ինչու՞, որովհետև դա անհապաղ կհերքեր այն վարկածը, որ նա առնչություն ունի դեպքին։

Հռետորական հարց եմ հնչեցնում․ շա՞տ են եղել դեպքեր, երբ սպանության մեջ կասկածվողը մանրամասն նկարագրի դեպքի պահին, դեպքի նախորդող պահին և դեպքից հետո իր ողջ գործողությունները և վարույթն իրականացնող մարմինը որևէ կերպ չստուգի ցուցմունքների հավաստիությունը, մասնավորապես՝ նրանց տանը կատարելով խուզարկություն չառգրավի նաև տեսախցիկների տեսագրությունները։

Ցավով եմ արձանագրում, որ ՔԿ-ն որդեգրել է անթույլատրելի վարքագիծ՝ ապացույցների համակցության արդյունքում անձի մեղավորության վերաբերյալ եզրահանգում կատարելու փոխարեն, ի սկզբանե նշանակել է մեղավոր և փորձել ապացույցները հարմարեցնել մեղադրանքին»,- գրել է փաստաբանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում