Ներքին 5 ամիս առաջ - 11:26 07-05-2026

19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով

19-ամյա կարգազանց վարորդի՝ Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը երկու ամիս ժամկետով, տեղեկացնում է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ Երևանում 19-ամյա վարորդի մասնակցությամբ վթարն ու իր` զվարճանքով վթարի տեսանյութը նայելը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում. նախաձեռնվել է 2 քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը հոդվածով:

Պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը հոդվածով, և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով