Ներքին 2 տարի առաջ - 13:18 16-02-2024

Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը հրապարակել է Հակակոռուպցիոն դատարանը։

Այդ ժամանակահատվածում Քերոբյանին կարգելվի իր փաստացի բնակության վայրում՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող իր բնակարանում, հյուրընկալել և շփում ունենալ այլ անձանց հետ, կարգելվի ունենալ նամակագրություն, օգտվել հաղորդագրության այլ ձևերից։ Քերոբյանին կարգելվի ունենալ նաև հեռախոսային խոսակցություններ, բացառությամբ՝ շտպօգնության, իրավապահ մարմինների կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայության կանչի։

Քերոբյանը հայտարարեց, որ դատարանի այս որոշումը կբողոքարկվի։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին, ինչից հետո էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ: Վահան Քերոբյանի փաստաբանը հայտնել էր, որ նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Փաստաբանը նշել է, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով