Արտաքին 5 ամիս առաջ - 19:03 06-05-2026

Թուրքական GÖKBEY ուղղաթիռը կկարողանա սուզանավեր հայտնաբերել

«Թուրքայի ավիատիեզերական արդյունաբերության ընկերության» (TUSAŞ) և թուրքական «Armelsan» ռազմարդյունաբերական ընեկերության միջև ստորագրված հուշագրով նախատեսվում է տեղական արտադրության «T625 GÖKBEY» պտտաթև ուղղաթիռը կահավորել «Orkun 2053» համակարգով։

Վերջինս կարող է արդյունավետ օգտագործվել մինչև 500մ խորության պայմաններում և նպաստել սուզանավերի հայտնաբերմանը։ Այդ համակարգը միտված է ուղղաթիռի հակասուզանավային հնարավորությունների բարձրացմանը։

Այս փոփոխությունից հետո «GÖKBEY»-ը նախատեսվում է օգտագործել ոչ միայն որոնողափրկարարական, օդային շտապօգնության և ընդհանուր նշանակության առաքելություններում, այլ նաև ռազմածովային ուժերի հետ համատեղ հակասուզանավային գործողություններում։

Նախատեսվում է նաև տարբեր կառույցների մատակարարել 83 միավոր «T625 GÖKBEY» ուղղաթիռ:

Հավելենք, որ կողմերըվերոհիշյալ համակարգի ինտեգրման վերաբերյալ հուշագիրը ստորագրել են Ստամբուլում ընթացող «SAHA 2026» ցուցահանդես-վաճառքի շրջանակում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում