ՍպորտZone 5 ամիս առաջ - 20:00 03-05-2026

ՍպորտZone. Ամեն տղամարդ պիտի մարզվի. ուրիշ կյանք չեմ ուզում, ինձ սպորտն է հետաքրքիր. Մորիս Բոլեյան

Oragir.News-ի «ՍպորտZone» հաղորդաշարի հյուրն է MMA մարզիկ Մորիս Բոլեյանը։

Հարցազրույցի ընթացքում Մորիս Բոլեյանի հետ զրուցել ենք նրա սպորտային ճանապարհի, հաղթանակների և նպատակների մասին։ Մարզիկը պատմում է, որ սկսել է մարզվել 12 տարեկանում՝ Ռուսաստանում, սկզբում սիրողական մակարդակով։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տղամարդ գոնե սիրողական մակարդակով պետք է զբաղվի սպորտով, որ ինքնապաշտպանվել իմանա։ Բոլեյանը նշում է, որ դարձել է գրեպլինգի և պանկրատիոնի չեմպիոն՝ ընդգծելով. « Ես իմ համար ուրիշ կյանք չեմ ուզում, իմ համար հետաքրքիր ա սպորտը»։

Նա պատմում է, որ ծնվել է Հայաստանում, մեծացել՝ Ռուսաստանում, ապրել նաև Ֆրանսիայում, սակայն մշտապես հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Մարզիկը նշում է, որ իր համար օրինակ են հանդիսացել Դավիթ Խաչատրյանը, Գեղարդ Մուսասին ու Ջիորջիո Պետրոսյանը։ Բոլեյանը շեշտում է, որ իր հաղթանակների մեծ մասը գրանցում է խեղդող հնարքների միջոցով՝ նշելով․ «մտածված գնում եմ խեղդելու, ես եմ ստեղծում այդ պահը»։

Նա նաև հիշում է, որ 2021 թվականին եղել է Արցախում, հանդիպել երեխաների հետ. «Այն մարդիկ, ովքեր անցել են դժվարությունների միջով, ավելի պատրաստ են սպորտում հաջողության հասնելու»։

Մարզիկը նշում է, որ իր մենամարտերից մեկի ժամանակ Ռուսաստանում ասել է, որ Արցախը մերն է, սակայն այդ հատվածը հեռարձակման ընթացքում հեռացրել են։

Բոլեյանը նշում է, որ իր գլխավոր նպատակը UFC-ում հանդես գալն է։ Զրույցի ընթացքում մարզիկը նշում է, որ կցանկանար, որ իր ապագա որդին ևս զբաղվի սպորտով։

Վերջում հնչել են նաև բլից հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում