Արտաքին 5 ամիս առաջ - 17:40 02-05-2026

Իրանը նոր առաջարկ է անում ԱՄՆ-ին

Իրանը՝ Պակիստանի միջնորդությամբ, ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու նոր ծրագիր՝ հաղորդել է իրանական պետական ​​IRNA լրատվական գործակալությունը: Ամերիկյան կողմը հրաժարվել է մեկնաբանել։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին AFP-ին ասել է. «Մենք չենք բացահայտում գաղտնի դիվանագիտական ​​բանակցությունների մանրամասները»:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը «երբեք չպետք է» միջուկային զենք ձեռք բերի՝ հավելելով, որ «բանակցությունները շարունակվում են՝ ԱՄՆ-ի կարճաժամկետ և երկարաժամկետ ազգային անվտանգության շահերն ապահովելու համար»։

The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ խաղաղության նոր առաջարկով Իրանը մեղմացրել է բանակցությունները վերսկսելու՝ ԱՄՆ-ին ուղղված պահանջները: Այդ աղբյուրների համաձայն՝ Թեհրանն առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը իրանական նավահանգիստների շրջափակումը վերացնելու հետ միաժամանակ։

Իրանը նախկինում պահանջել էր, որ ԱՄՆ-ը վերացնի շրջափակումը որպես բանակցությունների նախապայման: Նոր առաջարկով Իրանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նաև քննարկելու միջուկային հարցերը՝ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցնելու երաշխիքների և ամերիկյան պատժամիջոցները վերացնելու դիմաց՝ հայտնել են WSJ-ի զրուցակիցները:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ հայտարարել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի մինչև նավարկության ազատության լիակատար վերականգնումը։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում