Ներքին 5 ամիս առաջ - 12:36 01-05-2026

Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով. Սամվել Կարապետյան

Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով: Այս մասին Ալիկ Ալեքսանյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը:

«Հաջողությունների գրավականը շատ ծանր աշխատանքն է, ասֆալտ էինք փռում, ապրում էի Զեյթունի հանրակացարանում: Ես և եղբայրս ամեն տարի ուսանող եղած ժամանակ, որպեսզի օգնենք ծնողներիս, ամառվա 3 ամիսը գնում էինք, ասֆալտ էինք փռում ձեռքով։

Հիմա ինչը որ տեխնիկան է անում, մենք այն ժամանակ ձեռքով էինք անում, գումար էինք վաստակում, կեսը տալիս էի ծնողներիս, կեսը հետս բերում էի, ապրում էի Զեյթունի հանրակացարանում, կրթաթոշակ էի ստանում, գումարած աշխատավարձը՝ ամբողջ տարին ինձ լավ էի զգում:

Շատ հետաքրքիր պատմություններ կան աշխատանքային գործունեությանս մասին, բայց ամենակարևորը՝ կարողացանք լավ անցնենք 90-ական թվականները, որովհետև ես այդ ժամանակ արդեն Փաշինյանի շատ սիրած Կալուգայում էի, ծանր ժամանակներ էր, կենդանի մնալ-չմնալու տարիներ էր, բայց մենք պատվով ու նորմալ անունով անցանք, դրանից հետո ամեն ինչ մի քիչ ավելի հեշտ էր, բայց դա մեծ փորձ տվեց մեզ»,- նշել է նա:

Անդրադառնալով մայիսի 1-ի հետ կապված լավագույն հիշողություններին՝ Սամվել Կարապետյանը վերհիշեց, թե դպրոցական տարիներին ինչպես են նշել այն:

«Դպրոցական երեխեք էինք, դրոշակներով դուրս էինք գալիս գյուղի հրապարակ, լավ սովորող երեխեքին տանում էին Տաշիրի հրապարակ՝ վզկապները կապած, դա երջանկություն էր բոլորի համար»:

Հարցին, թե ինչպե՞ս եկավ որոշման, որ ընկերության անունը պետք է լինի Տաշիր ու ինչպե՞ս կարողացավ ծանր տարիներին Տաշիրը դարձնել համաշխարհային բրենդ, Կարապետյանը պատասխանեց.

«Երբ ուսանող էի, մեր շրջանը կոչվում էր Կալինինոյի շրջան, Երևանում էի սովորում, դասախոսները ինձ հարցնում էին՝ որտեղի՞ց ես, ասում էի Կալինինոյի շրջանից եմ, 90%-ը նույնիսկ պատկերացում չունեին այդ շրջանի մասին: Ճիշտը որ ասեմ, դա ինձ ցավ էր պատճառում, միշտ շփոթում էին, տարբեր անուններ էին տալիս, հիմնականում չէին կողմնորոշվում, թե որտեղից եմ, դրա համար նույնիսկ այն ժամանակ այդ ցանկությունը մեջս կար, որ ամեն ինչ անեմ, մարդիկ կոնկրետ իմանան ես որտեղից եմ, հիմա արդեն շատերը՝ նույնիսկ աշխարհում, կոնկրետ գիտեն, թե Տաշիրը որտեղ է, ինչ է նշանակում ու ինչ տեսք ունի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»