Մամուլ 10 ամիս առաջ - 09:01 16-12-2025

ՔՊ-ն մի ձեռքով քաղաքական դաշտում «զսպաշապիկ» է հագցնում համայնքին, մյուս ձեռքով` բողոքում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու կենտրոնական հրապարակում այս օրերին կանգնած «տոնածառը» ավելի շատ հիշեցնում է մետաղական կմախք․ քաղաքը կարծես կես ճանապարհին կանգ է առել՝ բառացի ու փոխաբերական իմաստով։ Բայց եթե ինչ–որ մեկը հիմա փորձում է քաղաքային իշխանություններին «ամոթանք տալ», թե «ինչու չեք հասցրել ամբողջությամբ դնել», թող նախ նայի՝ ո՞վ է Գյումրու կառավարման բանալիները տարել դատարանների միջանցքներ:

Պաշտոնական լուրերով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին, իսկ հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամիս կալանավորելու որոշում է կայացրել։ Քաղաքապետի կալանավորումից հետո, օրենքով, քաղաքապետի պարտականությունները անցել են առաջին տեղակալին՝ Ավետիս Առաքելյանին։ Եվ հենց այստեղ է «ժանրի» գլխավոր հեգնանքը. իշխանական ՔՊ-ն մի ձեռքով քաղաքական դաշտում «զսպաշապիկ» է հագցնում համայնքին, մյուս ձեռքով՝ բողոքում, թե քաղաքը չի աշխատում։

Այս ֆոնին Գյումրու տոնածառն արդեն պարզապես ամանորյա ատրիբուտ չէ․ այն ՏԻՄ-ի վիճակի ցուցափեղկն է:

Երբ նույն ՔՊ-ն բարձրաձայն «մուննաթ» է գալիս, թե «այս ինչ վիճակ է», պետք է առաջինն իրենց քննադատի՝ քաղաքի կառավարումը կոլապսի վերածելուհամար:

Գյումրին տոնածառից առավել այսօր կարիք ունի մեկ բանի, որ քաղաքական հաշվեհարդարի գինը չվճարեն գյումրեցիները, ու հատկապես՝ երեխաները։


Տոնածառը կարելի է մեկ-երկու օրում լույսերով պատել։ Իսկ կիսակաթվածահար արված համայնքային ինքնակառավարումը հետո տարիներով է «վերանորոգվելու»»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով