Ներքին 5 ամիս առաջ - 18:54 29-04-2026

Ռուսաստանի քայլերն ավելացնում են Փաշինյանի կողմնակիցների թիվը. Նաիրա Զոհրաբյան

«Ջերմուկը ընտրված է որպես ամենախոշոր արտահանողներից մեկը, և բնականաբար այս ամենի ենթատեքստը քաղաքականն է»,- ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ռուսաստանում «Ջերմուկի» սպառման պետական արգելքին։

Oragir.News-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ և ունի հստակ նախադեպեր։ Նա հիշեցրեց, որ մինչ այս խնդիրներ էին առաջացել Պռոշյանի գինու և կոնյակի կոմբինատի արտադրանքի հետ, երբ 30 տարի արտահանելուց հետո ռուսական կողմը հանկարծ հայտնաբերել էր, թե սպիրտը խաղողից չէ, և նույնիսկ քրեական գործեր էին հարուցվել։

Տիկին Զոհրաբյանը ընդգծեց. «Մեր գյուղատնտեսությունն այսօր կախված է ամբողջապես քաղաքական այս տուրբուլենտությունից»։ Նա հիշեցրեց, որ «Ջերմուկը» տասնյակ տարիներ արտահանվել է ՌԴ և սպառվել է անգամ ամենափոքր գյուղերի խանութներում։ Ուստի՝ որակի շուրջ առաջացած այս աղմուկը բացառապես քաղաքական լուծում է պահանջում։

Նա հորդորեց պատրաստ լինել, որ նույնպիսի լաբորատոր հետազոտությունների զոհ կարող են դառնալ նաև ծիրան կամ ծաղիկ արտահանող ֆերմերները։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սրանով Ռուսաստանը ամրապնդում է Նիկոլ Փաշինյանի դիրքերը, թե՞ հակառակը, Զոհրաբյանը պատասխանեց.

«Թվում է, թե Ռուսաստանը այս քայլերով պատժում է ռեժիմին, բայց իրականում երկրի ներսում խորացնում է հակառուսական տրամադրությունները և ավելացնում է Նիկոլին կողմ քվեարկողների թիվը»։ Նա նշեց, որ իշխանությունը սա հրաշալիորեն օգտագործում է իր PR-ի համար՝ մարդկանց համոզելով, թե իրենց պատժում են արևմտյան ձգտումների համար։

Զրույցի վերջում Զոհրաբյանը թերահավատորեն արտահայտվեց Հայաստանի ԵՄ-ին անդամակցության հեռանկարին, քանի որ մեծ տնտեսություն ունեցող Թուրքիան նույնիսկ չի կարողանում անդամակցել, նաև Եվրոպան ընդլայնման ծրագրեր չունի, իսկ հայկական ապրանքների որակը դեռևս հեռու է եվրոպական ստանդարտներից։

Հիշեցնենք, որ ՌԴ «Честный знак» պետական համակարգը ապրիլի 28-ին կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի 2 մեծ խմբաքանակի իրացումը Ռուսաստանի թե՛ օֆլայն, թե՛ օնլայն խանութներում։ 338 հազար շիշ «Ջերմուկն» այժմ արգելափակված է մինչև ստուգումների ավարտը։

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող