Մամուլ 5 ամիս առաջ - 08:32 29-04-2026

ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել։ Ցուցակի հետին հորիզոնականներում հայտնված գործող պատգամավորները չեն կարողանում հաշտվել այն անարդարության հետ, որ տեղի ունեցավ ներկուսակցական ընտրությունների եւ ցուցակը կազմելու ժամանակ:

Կարծում են, որ ոմանք ծանոթ-բարեկամ սկզբունքով խլեցին իրենց մանդատները։ Հատկապես Արայիկ Հարությունյանի հետ ասոցացվող անձինք են եղել շահողները: Նրանցից մեկին` Դավիթ Դանիելյանին, ՔՊ վարչությունը հեռացրեց ցուցակից՝ ընտրողներին իր օգտին ուղղորդելու համար։

Ասում են, որ 50-ում հայտնված Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանն էլ եղբոր՝ վարչապետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովհաննիսյանի քարոզչությամբ է իր տեղը նվաճել, եղբայրն էլ ցուցակում 65-րդն է։ ՔՊ-ականները նեղսրտած են` ինչո՞ւ պետք է հիմա «վիզ դնեն», որ Արայիկի մարդիկ պատգամավոր դառնան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան