Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 28-04-2026

Օրակարգ․ Չեմ բացառում, որ գերիներին ազատ արձակելու որոշում կհասունանա․ Սիրանուշ Սահակյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել ենք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին ուղղված վերջին նամակի, դրանում տեղ գտած շեշտադրումների, գերիների հարազատների՝ Բաքու այցելության հնարավորության, հայ գերիների ու պատանդների պահման պայմանների, առաջիկայում նրանց հայրենադարձման հավանականության, բռնի անհետացման դեպքերի, դրանց բացահայտման հնարավորությունների, Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարման անթույլատրելիության, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ առաջիկայում գերիներին ազատ արձակելու որոշում հասունանա։

«Այս փուլում կարծում եմ՝ կան որոշակի ներքին և արտաքին քաղաքական բաղադրիչներ, որոնց համադրումը կարող է բարենպաստ հնարավորություններ ստեղծել։ Եվ այո՛, երբ մենք համակցում ենք, այդ թվում Եվրոպական քաղաքական համաժողովի հյուրընկալումը, ինչու ոչ ներքաղաքական որոշ զարգացումներ, ընդհանուր խաղաղությանը միտված խոստումները, սահմանադրության փոփոխման հեռանկարը, որը ենթադրում է մեծ հանրային աջակցություն՝ չեմ բացառում, որ ընթացող խոսակցությունների, քննարկումների համատեքստում հասունանա նաև որոշում՝ ազատ արձակելու վերաբերյալ: Այսինքն՝ ես ունեմ դրական կանխատեսում և համարում եմ, որ մենք օրինակ առաջիկայում կարող ենք տեղաշարժեր ունենալ»,- ասաց նա։

Իրավապաշտպանը միևնույն ժամանակ նկատեց՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանի այցը Բաքու կրելու էր ձևական բնույթ, այն չէր օգնելու, աջակցելու հայ ռազմագերիներին։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող