Սպորտ 5 ամիս առաջ - 23:28 27-04-2026

Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանն առաջին անգամ ընդունել է Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է շուրջ 500 մարզիկ 30 երկրից։

Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում կայացած մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 84 մեդալ՝ 23 ոսկե, 18 արծաթե, 43 բրոնզե։ Հայաստանի հավաքականը նաև դարձել է թիմային հաշվարկի հաղթող։

Երկրորդ տեղը գրավել է Ռուսաստանի հավաքականը, որը տևական ընդմիջումից հետո առաջին անգամ է մասնակցել միջազգային մրցաշարի։

Երրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանի հավաքականը։ Մրցումներն անցկացվել են տարբեր տարիքային խմբերում ու անցել են դիտարժան պայքարում` լեփ-լեցուն տրիբունաների ներքո։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի հրավերով մրցաշարի համար Երևան էին ժամանել Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Փիքթլը և Կիոկուշինի համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան Երևանում անցկացրել է մի շարք միջազգային մրցաշարեր, այդ թվում՝ Եվրոպայի երեք առաջնություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան