Սպորտ 6 ամիս առաջ - 23:52 14-04-2026

500 մարզիկ՝ 30 երկրից․ Երևանում կանցկացվի Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը

Հայաստանը կընդունի մասշտաբային միջազգային մրցաշար, Երևան կժամանեն մարզիկներ 30 երկրից։

Ապրիլի 25-ին Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում կկայանա Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի շուրջ 500 մարզիկ։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի հրավերով Երևան կժամանեն Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ, շիհան Դեյվիդ Փիքթլը, Կիոկուշինի համաշխարհային միության գլխավոր քարտուղար, շիհան Ալեքսանդր Պիչկունովը և այլ հյուրեր։

Մրցումները կանցկացվեն տարբեր տարիքային խմբերում։ Մասնակիցների թվում կլինի նաև Կիոկուշին կարատեի Ռուսաստանի հավաքականը, որը տևական ընդմիջումից հետո առաջին անգամ կմասնակցի միջազգային մրցաշարի։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան Երևանում անցկացրել է մի շարք միջազգային մրցաշարեր, այդ թվում՝ Եվրոպայի երեք առաջնություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան