Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:30 27-04-2026

Պատերազմում էդքան զոհ տվեցին ու չպատժվեցին, հղի կնոջ համար ում պիտի պատժեն․ հարցում

2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան–Լեո խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ուղեկցող մեքենան վրաերթի էր ենթարկել 28-ամյա, 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին։ Նա մահացել էր հիվանդանոցում, չծնված երեխային ևս չէր հաջողվել փրկել։ Մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատավարությունը դեռ շարունակվում է վերաքննիչ դատարանում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարցրել քաղաքացիներին. «Ձեր կարծիքով՝ 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարված հղի կնոջ սպանության մեղավորները կպատժվե՞ն»։

Քաղաքացիների մեծ մասը թերահավատորեն մոտեցավ հարցին։

Մի կին ասաց․

«Ոնց պիտի պատժեն, գոյություն չունի ոչ մի բան, անարխիա ա, ոչ սովորական երկրում ենք ապրում»։

Երիտասարդ աղջիկներից մեկը նշեց․

«Կարծում եմ՝ արդար կլինի»։

Տարեց մի կին ընդգծեց, թե օրենքով կլինի։

Մի կին չցանկացավ լսել հարցը մինչև վերջ՝ ասելով, որ չի ուզում նույնիսկ լսել Փաշինյանի անունը։

Մեկ այլ կին կտրուկ արձագանքեց․

«Ամեն բան կարելի է սպասել Փաշինյանից՝ «это не человек»։ Քանի դեռ Փաշինյանը կենդանի ա, ոչ ոք չի պատժվի»։

Մի տղամարդ, ով չցանկացավ երևալ տեսախցիկի առջև, ասաց․

«Եթե մնա նույն կառավարությունը, դժվար՝ պատժվի»։

Մեկ այլ տղամարդ նշեց. «Պատժողը վերևից պատժել ա»։

Մեկ կին էլ շտապելով հավելեց․ «Էս երկրում՝ չեմ կարծում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի