Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 23:17 26-04-2024

Չեն պատժվել, քանի որ ծառայում են Փաշինյանին. հարցում՝ հղի կնոջ վրաերթի մասին

Հասարակությունը հուզական է արձագանքում ՔՊ-ական իշխանությունների հետ առնչվող հանցագործություններին։ Սակայն հետևողականություն չի դրսևորում։ Օրինակ՝ 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց հղի կնոջը: Դեպքը հանրային մեծ արձագանք ստացավ։ Ընդդիմադիր գործիչներն ու իրավապաշտպանները բազմաթիվ քննադատություններ ուղղեցին Նիկոլ Փաշինյանին ու նրան ուղեկցողներին այդ ողբերգական դեպքի առիթվ։ Սակայն կնոջ պաշտպանները, իրավապաշտպաններն ու ընդդիմադիրները հետևողական չեղան, որ մեղավորը համարժեք պատիժ ստանա։

Oragir.News-ը հարց է ուղել երևանցիներին․ «2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց հղի կնոջ, ինչո՞ւ մինչ այս պահը ոչ ոք չի պատժվել»։

Հարցվածների մի մասը վրդովմունք արտահայտեց, որ վրաերթի գործով ոչ ոք չի պատժվել։

«Գոնե վարորդը պետք է պատժվեր»,- ասաց մի կին։

«Իշխանությունը միշտ ճիշտ է»,- հեգնանքով ասաց մի տղամարդ։

Իսկ մեկ այլ քաղաքացի ասաց․ «Ոչ ոք չի պատժվել, որովհետև բոլորը ծառայում են Նիկոլին, պատժողը Նիկոլը չի՞»։

Հիշեցնենք, որ 2022-ի ապրիլի 26-ին, ժամը 18:05-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցող «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենան, արագ սլանալով վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին, ինչի հետևանքով տեղում մահացել են կինն ու նրա չծնված երեխան: Գործով մեղադրանք է առաջադրվել վրաերթի ենթարկած մեքենայի վարորդ, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին։ Սակայն վերջինս չի պատժվել և շարունակում է պաշտոնավարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան