Ներքին 5 ամիս առաջ - 12:24 27-04-2026

Վերացնելով հայկականը՝ Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից․ Հակոբ Բադալյան

Իր վերահսկողության տակ գտնվող տարածքում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է ինքզինք ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից, որի հանդեպ իր ազդեցության բացակայությունը գիտակցում է միանգամայն պարզ:

Գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Ադրբեջանը Արցախում հետեւողական վերացնում է հայկական քաղաքակրթական-մշակութային հետքը: Այստեղ նույնիսկ ավելորդ է բացատրել, թե ինչն է դրա նպատակը:

Ադրբեջանը գիտե, որ ազգային, էթնոքաղաքակրթական, դավանա-քաղաքական օրակարգերը չեն փակվում երբեք: Իր վերահսկողության տակ գտնվող տարածքում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է ինքզինք ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից, որի հանդեպ իր ազդեցության բացակայությունը գիտակցում է միանգամայն պարզ:

Բայց, խնդիրը, որ լուծում է Բաքուն, բացարձակապես չի ենթադրում վարչատարածքայնություն: Այստեղ է, որ շատ կարեւոր է հասկանալ այդ «լուծման» տրամաբանությունը: Ու, քանի որ դրա տրամաբանությունը միջազգային կամ աշխարհաքաղաքական հարատեւ գործընթացի հանդեպ իր անվտանգության ու կենսունակության համակարգ կառուցելն է, Ադրբեջանի գործողությունների մասշտաբը անխուսափելիորեն դիտարկում է նաեւ Հայաստանը, որպես դավանա-քաղաքական, էթնո-քաղաքակրթական վտանգի «օջախի» չեզոքացում:

Շարքային հանրությունը բացարձակապես կարող է եւ չմտածել այդ ամենի մասին, չպատկերացնել այդ ամենը, անգամ «շենքի բակերի աշխարհաքաղաքականագետների» մակարդակով, որոնց երեւակայությունը տեղավորվում է միայն երեք տառի շրջանակում՝ ԿԳԲ, «ամեն ինչ ԿԳԲ ձեռքի գործն է» կոնցեպտով: Բայց, երբ այդ ամենի մասին մտածելուց հրաժարվում է պետական վերնախավը, եւ հասարակական-քաղաքական առաջատար խմբերի մի որոշակի մաս, դա արդեն այլ բան չէ, քան կանաչ լույս Ադրբեջանի առաջ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան