Մամուլ 8 ամիս առաջ - 08:59 28-01-2026

Հունվարի 27–ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ խորհրդարանն իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի եւ 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հոր՝ Գեղամ Նազարյանի հեղինակած օրենքի ընդունմամբ հունվարի 27-ը պաշտոնապես ճանաչեց «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»:

Նրանք նշել են, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։ «Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետեւ ավանդաբար հունվարի 28-ին պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր»,- ասել էր Ռուբինյանը։

Ընդդիմադիրները դեմ էին հունվարի 27-ի օրվա ընտրությանը՝ առաջարկելով այլ օր ընտրել, օրինակ, սեպտեմբերի 27-ը` 44-օրյա պատերազմի սկիզբը․ ի վերջո, այդ օրը համազգային սգի է վերածվել, եւ բոլորն այցելում են նահատակների շիրիմներին։ Իրականում, իշխանությունն ընտրել է այնպիսի օր, որը լայն հանրության կողմից ընդունելի չլինի, եւ իրենք իրենց ապահովագրեն` Եռաբլուր ապահով ու մենակ այցելելու համար։

Հայտնի է, որ վերջին տարիներին Փաշինյանն ու իր խմբակը ո՛չ սեպտեմբերի 27-ին են Եռաբլուր այցելում, ո՛չ հունվարի 28-ին, ինչը բուռն քննարկումների, քննադատությունների առիթ է դարձել։ Երեկ իշխանական խունտան լրացրեց այդ բացը:

Ի դեպ, ընդդիմադիրները երեկ չայցելեցին Եռաբլուր եւ դա կանեն այսօր, բացառությամբ Արթուր Վանեցյանի, որը որոշել էր հունվարի 27-ին այցելել: Ի դեպ, երեկ նաեւ Վեհափառն էր որոշել օրվան նվիրված աղոթք անել զոհերի համար: Ուշագրավ է, որ հունվարի 27-ը նաեւ հրեաների ցեղասպանությսն` Հոլոքոստի հիշատակի օրն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում