Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 11:19 27-04-2026

Շատ երեխաներ ունենալը մեր ամենակարևոր պատասխանն է աշխարհին, մեր հետ կատարված անարդարություններին․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

«44-օրյա պատերազմի մասնակից Էրիկի ելույթը «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագրի շնորհանդեսին ոչ մեկի անտարբեր չէր թողել։ «Իմ սերունդը կռվել է, իմ սերունդը հազարավոր զոհեր է տվել, իմ սերունդը խեղճ չէ, մենք մեր երկրին դեռ շատ տալու բան ունենք», -ասում էր Էրիկը։

Էրիկը կարողացել է կարճ ժամանակում շատ լուրջ գործ անել՝ համախմբել պատերազմի մասնակից բազմաթիվ տղաների, կազմակերպել նրանց մարզումները, սպորտով զբաղվելու և սպորտի միջոցով վերականգնվելու համար։ Ես ուրախ եմ, որ իմ որդին՝ Հովհաննեսը, Էրիկի հետ ընկերացավ, ու նրանք միասին իսկապես մեծ գործ կազմակերպեցին։

Երեկ Էրիկի հարսանիքն էր, ընտրյալը՝ գեղեցկուհի Վիկտորիան։ Աստված պահի´ նոր ստեղծված այս ընտանիքը։ Իմ մաղթանքն ու իմ երևի ամենակարևոր առաջարկը. երջանիկ լինե՛ք ու շատ երեխաներ ունենաք։ Շատ երեխաներ ունենալը մեր ամենակարևոր պատասխանն է աշխարհին, մեր հետ կատարված անարդարություններին։ Նորաստեղծ ընտանիքներին, երիտասարդ ընտանիքներին իմ հորդորն է՝ ունեցեք շատ երեխաներ։

Իսկ պետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ։ Սա «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ամենակարևոր կետերից մեկն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան