Ներքին 11 ամիս առաջ - 11:45 11-11-2025

Մեր երկրին, իսկապես, մեծ արդարություն է պետք. դա շատ կարևոր է այս դժվար փուլում. Գագիկ Ծառուկյան

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել. այս մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։

«Մրցույթի կարգախոսը՝ «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները», շատ խոսուն է, և ընդգծում է այս մրցույթի կարևորությունը։

Տեղեկացա նաև, որ շատերը, հետաքրքրվելով հանդերձ, հարցնում են. իսկ մրցույթն արդա՞ր է լինելու։

Իրականում մեր երիտասարդներն իրավունք ունեն այդ հարցը տալու, որովհետև շատ են տեսել անարդարություն, շատ են առնչվել դրան՝ բոլոր ժամանակներում։

Ու սա հաշվի առնելով՝ ուզում եմ ուղիղ պատասխանել.

այս մրցույթի արդարությունը ես երաշխավորում եմ 100 տոկոսով։ Լինելու է հեղինակավոր ժյուրի, մշակված են մեխանիզմներ, որպեսզի արդարությունն ապահովվի։

Այս հարցադրումն ինձ ստիպեց կայացնել նաև այլ որոշումներ։ Մենք ավելացրինք մրցանակային ֆոնդը, և ժյուրիի ընտրած տարբերակներից բացի, սահմանեցինք այլ մրցանակներ ևս՝ հետաքրքիր գաղափարների ու առաջարկների համար։

Տեղեկացնեմ նաև, որ բոլոր հետաքրքիր գաղափարները ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում։

Թեման եզրափակելով՝ ուզում եմ ասել. մեր երկրին, իսկապես, մեծ արդարություն է պետք։ Դա շատ կարևոր է այս դժվար փուլում։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանցքային գաղափարներից մեկը պետք է լինի արդար բարքերով, խաղի արդար կանոններով պետությունը»,- նշել է Ծառուկյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով