Ներքին 5 ամիս առաջ - 09:40 24-04-2026

Սգալու հետ մեկտեղ պիտի գիտակցենք՝ այս օրը անցյալից հետևություններ անելու, ապրելու մասին է․ Սիմոնյան

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ովքեր 1915 թվականին ենթարկվեցին կոտորածների եւ բռնի տեղահանությունների:
Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլեւ պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները:

Այն մեզ պարտավորեցնում է լինել միասնական, ամուր եւ հեռատես՝ կառուցելով անվտանգ ու կայուն պետություն, որտեղ մարդկային կյանքն ու խաղաղությունը գերակա արժեքներ են:

Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաեւ անցյալից հետեւություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու եւ ապրելու մասին է: Մեր ապագան պետք է ձեւավորվի այն ընկալմամբ, որ պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման եւ զարգացման հիմք:

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ եւ վերահաստատում մեր հավատարմությունը գալիք սերունդներին խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապահովելու գործում:

Հավերժ հիշատակ անմեղ զոհերին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով