Ներքին 5 տարի առաջ - 23:59 16-10-2021

Դաժան օրեր ենք ապրում, և մենք պետք է գիտակցենք, այս իրավիճակից կարողանանք դուրս գալ․ Սասուն Միքայելյան

Դաժան օրեր ենք ապրում, և մենք պետք է գիտակցենք, այս իրավիճակից կարողանանք դուրս գալ: Այս մասին այսօր Հրազդանում պատերազմում զոհվածներին նվիրված համաքաղաքային հուշահամալիրի բացման միջոցառման ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Նա մասնավորապես նշեց. «Մենք երբեք չպետք է հուսահատվենք, մենք, հատկապես երկրապահներս, ազատամարտիկներս, մենք` միջին, բարձր տարիքի մարդիկ, մենք երբեք չենք հուսահատվում, որովհետև եթե մնանք անորոշության, հուսահատության մեջ, ավելի դաժան ու դժվար արհավիրքների առաջ կկանգնենք, և մենք պետք է ամեն մեկս մեր բաժին բեռը վերցնենք, հասկանանք, գիտակցենք, որ այս տղաները նույնպես ապրել էին ուզում, բայց կյանքից առավել գերադասեցին հայրենիքը, հայրենի հողը, պետությունը, պետականությունը, եռագույնը, Եռաբլուրը:

Ինչպես ասում են` կռվում են անհատները, ժողովուրդը, հաղթում են նահատակները: Տղերքը հաղթել են, նրանք ընկան, չտեսան այս պարտությունը, և ես միշտ ասել եմ` որտեղ ընկել են տղաները, դա մեզ համար սրբավայր է, և մենք պարտավոր ենք վերադառնալու մեր սրբավայրերը:

Փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետությանը, փառք ու պատիվ Արցախի Հանրապետությանը, փառք ու պատիվ մեր սփյուռքահայությանը, նորից ու նորից ընդունեք մեր խոնարհումը և գլուխներս միշտ բարձր, քանի որ ձեր զավակները չծնկան»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով