Ներքին 4 ամիս առաջ - 18:48 21-04-2026

Նիկոլ Փաշինյանը կրկին Շիրակի մարզում է լինելու․ այս անգամ՝ Արթիկում

Oragir.News-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վաղը կրկին կայցելի Շիրակի մարզ։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը վաղը լինելու է Արթիկում, որտեղ նախատեսվում է նրա մասնակցությունը ջերմոցի բացման արարողությանը, որը ըստ շրջանառվող լուրերի` շահագործման է հանձնվել դեռևս 8 տարի առաջ։

Այցի շրջանակում Փաշինյանը նախատեսում է նաև այցելել նորակառույց մանկապարտեզներ։ Հատկանշական է, որ սա Շիրակի մարզ Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է վերջին օրերին․ ընդամենը կիրակի օրը նա ևս մարզում էր։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը մասնակցել է «Խաղաղության ձայնը» խորագրով համերգին, որտեղ նրա կողմից ստեղծված «վարչաբենդը» նվագել է։ Անահիտ Չալիկյան