Ներքին 4 ամիս առաջ - 19:05 20-04-2026

Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է։

«Սարյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել»։