Ուղիղ եթեր
Արտաքին 56 րոպե առաջ - 18:23 02-11-2026

Մոսկվայի դատարանը հրապարակել է գործարար Խորեն Ղազարյանի կնոջը և աղջկան սպանողի դատավճիռը

Մոսկվայում ցմահ ազատազրկման են դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դստերը սպանողին` Ալեքսեյ Մելնիչուկին։ Այս մասին հայտնում է «Shot» տելեգրամյան ալիքը:

Մելնիչուկը 2015 թվականի փետրվարին սպանել էր Վիկտորյա Ղազարյանին և նրա 9-ամյա դստերը՝ Նինային։ Դրանից հետո նա հեռացել էր Ռուսաստանից, բայց որոշ ժամանակ անց վերադարձել և առանց գրանցման հաստատվել Կոստրոմայում: Այնտեղ էլ անցյալ տարի նա ձերբակալվել էր։ Աղմկահարույց գործի հետաքննությունն ավարտվել էր այս տարվա ամռանը։

Դատարանը նաև Մելնիչուկին պարտավորեցրել է 4-ական մլն ռուբլի բարոյական վնասի փոխհատուցում վճարել ԽորենՂազարյանին և սպանված կնոջ կողմին:

Սպանել են դստերն ու կնոջը. 2,5 տարի «նստած» Խորեն Ղազարյանը գիտի` ով է սպանողը
Ղազարյանը չի կարողացել զսպել արցունքները դատավճռի հրապարակման ժամանակ։ Սկզբում գլխավոր կասկածյալը նա էր և 9 ամիս անցկացրել է մեկուսարանում, ևս 8 ամիս՝ տնային կալանքի տակ։ Նրա դեմ մեղադրանքները հանվել են մեկուկես տարի անց, իսկ իրական մարդասպանը բռնվել է միայն 2025 թվականին։