Ներքին 4 ամիս առաջ - 13:29 20-04-2026

Դեսպան Մարագոսը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքից

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Թերեզա Վորլովան ապրիլի 20-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից։

Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Դեսպան Մարագոսը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքից, ինչպես նաև ԿԸՀ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ իրականացվող աշխատանքներից։