Ներքին 4 տարի առաջ - 20:36 04-10-2022

Ես այդքան էլ գոհ չեմ գործի ընթացքից․ փաստաբանը՝ «Սուրմալու»-ի դատական գործի մասին

Ապամոնտաժվում է «Սուրմալու»-ի կիսավեր շենքը: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը թույլատրել էր քանդել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո կիսափլուզված շենքը։

Փաստաբան Տիգրան Մուրադյանը, պատասխանելով Օragir.news-ի հարցին, թե ինչ փուլում է գտնվում «Սուրմալու»-ի դատական գործը, ասաց. «Ես այդքան էլ գոհ չեմ գործի ընթացքից։ Միայն մեղադրանք են առաջադրել և վերջ»։

Հարցին, թե որն է պատճառը, որ գործը տեղից չի շարժվում, փաստաբանն ասաց. «Անկեղծ ասած՝ բողոքներ ենք գրել իրենց դեմ այդ մասով»։

Փաստաբանը նաև հավելեց․ «Հիմա Գլխավոր դատախազի նշանակումից հետո Երևան քաղաքի նոր դատախազի տեղակալ է նշանակվել, մենք բողոքներ ենք ներկայացրել, քանի որ կասկածներ ունենք, որ նա մտերիմ հարաբերություններ ունի որոշակի անձանց հետ, ովքեր որ «Սուրմալու»-ի գործով զբաղվում են։ Մասնավորապես մեր կասկածները նրա հետ են կապված, որ «Սուրմալու»-ի սեփականատերերից մեկի որդին, ով նախկինում Երևան քաղաքի դատախազությունում է աշխատել, տվյալ անձի հետ մոտ հարաբերությունների մեջ է եղել, ինչպես նաև նրանց փաստաբանն է նախկինում դատախազությունում աշխատել ։Մենք գտնում ենք, որ գործը կանգնել է և պատշաճ ընթացք չի ստանում հենց այդտեղից»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ Օragir.news-ին հայտնեցին, որ պայթունից տուժած քաղաքացիները փոխհատուցման տրամադրման համար դեռ դիմում են գրում, այդ դիմումները իրենք ուղարկում են միասնական սոցիալական ծառայություն, ընթացքը այնտեղ է որոշվում։

Հարցին, թե տուժած բիզնեսին որևիցե աջակցություն տրամադրվե՞լ է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ դա իրենց տիրույթում չի գտնվում. «Էկոնամիկայի նախարարությունից փորձեք ճշտել»։

Էկոնոմիկայի նախարարությունից էլ մեզ հայտնեցին, որ դա իրենց տիրույթում չի գտնվում, նրանք ինչ-որ փոխհատուցում չեն տրամադրել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սուրմաու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզմանը, նշել էր, որ շենքը նման կարգավիճակում չպետք է մնա, միանշանակ պետք է ապամոնտաժվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի