Սպորտ 6 ամիս առաջ - 23:23 16-04-2026

Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտը՝ ըստ UFC-ի ամերիկացի մարտիկի

UFC-ի ամերիկացի մարտիկ Բենեիլ Դարիուշն իր կանխատեսումն է արել թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգի գործող չեմպիոն, Իլիա Թոփուրիայի հնարավոր մենամարտի վերաբերյալ։

«Ծառուկյան - Թոփուրիա մենամարտում կհաղթի Իլիան։ Կարծում եմ՝ նա ըմբշամարտի լավ հմտություններ և անհավանական հզոր հարվածներ ունի։ Բացի դրանից, նա տեխնիկապես շատ գրագետ է գործում։ Նա անկանոն հարվածներ չի նետում մարդկանց նոկաուտի ենթարկելու համար։ Ո՛չ։ Նրա ցանկացած գործողություն գեղեցիկ տեսք ունի։ Բայց դա չի հերքում այն փաստը, որ Արմանը շատ ամուր ծնոտ ունի, նա լավ է գոտեմարտում և կարող է բարդություններ ստեղծել ցանկացածի համար։ Կարծում եմ՝ մենամարտի ելքը կորոշեն մրցավարները»,- Դարիուշի խոսքերն է մեջբերում Helen Yee Sports-ը։

Արման Ծառուկյանն MMA-ում անցկացրել է ընդհանուր առմամբ 26 մենամարտ՝ տարել 23 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում կա 17 հաղթանակ նույնքան մենամարտերում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով