Ներքին 6 ամիս առաջ - 16:36 15-04-2026

Մազերս սպիտակել էին սթրեսից. Հռիփսիմե Խուրշուդյանը ստիպված էր թողնել սպորտը

Օլիմպիական մեդալակիր և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում պատմել է իր մարզական ուղու դժվարությունների և անձնական ապրումների մասին: Մարզուհին խոստովանել է, որ կարիերայի սկզբում ընտանիքը, հատկապես մայրը, դեմ է եղել նրա մասնագիտության ընտրությանը: Հարևանների շրջանում նույնիսկ տարածված էին կարծրատիպային խոսակցություններ, թե ծանրամարտը կարող է խանգարել նրան հետագայում մայրանալ:

«Պապաս չլիներ, հաստատ առաջ չէի գնա. նա ինձ «դուխ» էր տալիս ու ոգևորում: Սպորտն ինձ տվեց համերաշխություն, սեր ու դաստիարակություն»,- նշել է նա:

Խոսելով կարիերայում ունեցած դադարի մասին՝ Հռիփսիմեն չի թաքցրել իր հոգեկան ապրումները:

Նրա խոսքով՝ այդ վեց տարիները, երբ զրկված էր մրցումների մասնակցելու հնարավորությունից, իր համար իսկական փորձություն էին. «Կարելի է ասել՝ ես չեմ ապրել այդ տարիներին: Օր ու գիշեր լացում էի... հոգեբանական սթրես եմ ապրել, նույնիսկ մազերս էին սպիտակել»:

Այսօր արդեն միջազգային մրցավարի կարգավիճակ ունեցող մարզուհին շեշտում է, որ չնայած բոլոր դժվարություններին ու հոգեբանական ծանր պահերին, սպորտն իր կյանքի անբաժանելի մասն է, որն իրեն ձևավորել է որպես մարդ և անհատականություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան