Ներքին 4 տարի առաջ - 23:45 04-12-2021

Շատ կուզեի բաց թողնել էս պատմությունը իմ կյանքից, բաց թողնել իր բոլոր թերություններով ու հիասթափություններով․ 44-օրյա պատերազմի մասնակից

Ավելի եմ համոզվում ինչքան ցածր ու զզվելի են,էն տաքսու վարորդները,որ իմ սայլակը իր մեքենան կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի։ Դե ոչինչ, կռվի ժամանակ հո ժամանակ չկար մտածեի տաքսիստների մասին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանը:

«Շատ կուզեի բաց թողնել էս պատմությունը իմ կյանքից, բաց թողնել իր բոլոր թերություններով ու հիասթափություններով, դրական ու բացասական պահերով, լավ ու վատ մարդկանցով։ Բաց թողնել այն մարդկանց ովքեր հիշում են, երբ մոռացել էին և մոռանում են, երբ հիշում էին։

Օրեցօր ավելի ու ավելի եմ համոզվում, որ այն ինչ եղավ, եղավ միայն մեզ հետ ու նրանց,ովքեր կորցրին, կորցրին իրենց թանկին, իրենց իմաստը, կյանքը...

Ավելի եմ համոզվում ինչքան ցածր ու զզվելի են,էն տաքսու վարորդները,որ իմ սայլակը իր մեքենան կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի։ Դե ոչինչ, կռվի ժամանակ հո ժամանակ չկար մտածեի տաքսիստների մասին։

Ավելի եմ համոզվում,որ ճանապարհին ժամերով սպասում ես, թե երբ կբարեհաճեն զիջեն քեզ ճանապարհը։ Դե ոչինչ, կռվի ժամանակ հո ժամանակ չկար մտածեի ինձ զիջելու մասին։

Ավելի եմ համոզվում,երբ երթուղայինում քո սահմանված տեղը չեն բարեհաճում ազատեն, որ կարողանաս դու էլ էդ բարիքներից օգտվես։ Դե ոչինչ, կռվի ժամանակ հո ժամանակ չկար մտածեի երթուղայինում իմ համար սահմանված տեղը նստող անհասկացողի մասին։

Կարող եմ, ցավոք, շատ թվարկել։ Ու իրոք ցավում եմ, շատ եմ ցավում։

Թե էս թվարկածս արատները վերանան, մենք լիարժեք կապրենք,թե չվերանան, արդեն ՑԱՎՈՒՄ ԵՄ...

Հազար հանգիստ նրանց, որոնց կյանքի գնով անշնորհակալ ու անիրավ արատներն ապրում են այսօր մեզ հետ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան