Մամուլ 6 ամիս առաջ - 07:15 15-04-2026

Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևանի քաղաքային իշխանության ներսում նյարդային մթնոլորտ է։ ՔՊ-ում հարցումներով փորձում են հասկանալ, թե ինչպես անել, որ մայրաքաղաքում իշխանության ձայները ավելանան։

Հենց դրա համար էլ քաղաքային իշխանությունը սկսել է ավելի կոշտ աշխատել վարչական շրջանների ղեկավարների հետ՝ պահանջելով արդյունք, ձայն, ակտիվություն։ Այնտեղ, որտեղ ՔՊ-ն վարչական շրջանի ղեկավար չունի՝ օրինակ Հանրապետություն կուսակցությունն է կառավարում, իրենց ավելի «ուժեղներին» են գործի դրել։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նոր Նորքում, օրինակ, Արսեն Թորոսյանն է պատասխանատուն։

Սակայն իշխանության ներսում հենց այստեղ էլ սկսվում է լուրջ հակասությունը։

Քաղաքապետարանը ճնշում է թաղապետերին, իսկ թաղապետերը հերթով արդարանում են՝ ասելով, թե այդ վարչական շրջաններում ընտրողի դժգոհության գլխավոր պատճառը ոչ թե իրենց աշխատանքն է, այլ քաղաքի վիճակը։ Նրանց հիմնական փաստարկը պարզ է՝ փողոցների փոսերը, ասֆալտի խայտառակ որակը, կիսատ ու անորակ աշխատանքները դարձել են թիրախավորման առիթ, և այդ ամենի քաղաքական գինը հիմա փորձում են վճարել վարչական շրջանների ղեկավարների հաշվին։

Սակայն թաղապետերն էլ իրենց հերթին հասկացնում են, որ փոսի, ասֆալտի, ճանապարհաշինական խայտառակ վիճակի հետ անմիջական կապ չունեն։ Այսինքն՝ ստացվում է փակ շղթա․ քաղաքապետարանը ձայն է պահանջում, թաղապետերը հակադարձում են, որ քաղաքացին ամեն օր տեսնում է փոս ու փչացած ասֆալտ։

Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ ՔՊ-ն փորձում է փրկել Երևանում իր դիրքերը ոչ թե կառավարման արդյունքներով, այլ վարչական ճնշմամբ։

Կարճ ասած՝ այսօր Տիգրան Ավինյանը ոչ թե լուծում է տալիս խնդրին, այլ սեփական ձախողման համար մեղավորներ է փնտրում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում