Ներքին Միտք 6 ամիս առաջ - 10:21 13-04-2026

Օրբանի պարտությամբ ուրախացած ու ոգևորվածները մի ծպտուն չեն հանում Փաշինյանի օրբանիզացիայով. մեդիափորձագետ

Հրապարակախոս, խմբագիր, մեդիափորձագետ, «Թարգի լաո» և «Չարքասթ» փոդքասթների համահիմնադիր Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Օրբանի պարտությամբ ուրախացած ու ոգեւորվածները մի ծպտուն չեն հանում Փաշինյանի Օրբանիզացիայով: Հունգարիայի վարչապետ Օրբանը իշխել է 16 տարի:

Անընդհատ վերընտրվել է, հընթացս ոտնատակ տալով դեմոկրատական ինստիտուտները, փակելով համալսարանները, սահմանափակելով քաղաքացիական ու ակադեմիական ազատությունները:

Նիկոլ Փաշինյանը որ հունիսի 7-ին վերընտրվի, կիշխի 13 տարի, հետո ու անընդհատ կարա վերընտրվի, սահմանափակում չկա: Ու պետք ա վերին աստիճանի երկերեսանի փարիսեցի լինես, որ ասես Օրբանը հազիվ հեռացավ, պարտվեց ու լռես Փաշինյանի 13 տարվա հեռանկարի դեմ, երբ այդ նույն Փաշինյանն ու մյուս «հեղափոխականները» Սերժի դեմ էին հելել 10 տարուց ավել իշխելու ցանկության դեմ, իսկ հիմա լռում են, կարծես բան չի եղել, կարծես նորմալ ա 13 տարի իշխելը:

Ու բանականությունս մի վիրավորեք, թե Հայաստանը պառլամենտական երկիր ա, որտեղ կուսակցություններ են վերընտրվում, ՔՊ Փաշինյանի գրպանի խաղալիք է, նրա ծառան ու սպասարկուն, ՔՊ ականները քաղաքականապես ոչ մեկ են առանց Փաշինյանի, գնացեք Հակոբ Ասլանյանի նվաստացման վիդեոն նայեք, Հայաստանում պառլամենտարիզմ, ուժերի բալանս ու խորհրդարանական պայքար ու հաշվետվողականություն չկա, որ պառլամենտական ժողովրդավարությունից խոսեք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով