Ներքին 4 ամիս առաջ - 13:26 04-06-2026

Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ մայրաքաղաքի գլխավոր հրապարակում կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցել է մոտ 80 հազար քաղաքացի, նախևառաջ ապացուցեց, որ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մեր երկրում արդեն իսկ տեղի է ունեցել առաջին մեծ համախմբումը, գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։

«Թե՛ բեմին , թե՛ հրապարակում միավորվել էին տարբեր քաղաքական ուժերի, մասնագիտությունների և սոցիալական խավերի ներկայացուցիչներ։ Օդը հագեցած էր ոգով, համընդհանուր ըմբռնումով, միավորող մտահոգություններով, ընդհանուր նպատակով ու էմոցիայով։ Այլ կերպ ասած՝ դա համաժողովրդական համախմբում էր, ինչից սարսափում է օրվա իշխանությունը։ Վերջինս դեռևս 2018 թվականից ի վեր բոլոր հնարավոր և անհնար ջանքերն է գործադրել հանրությանը «սևերի» և «սպիտակների» բաժանելու համար՝ քաջ գիտակցելով, որ սեփական ձախողումները քողարկելու միակ միջոցը պառակտված և բարոյալքված հասարակությունն է։

Ի դեպ, փաստ է, որ հայ ժողովրդի միասնականությունը տարիներ շարունակ խորապես մտահոգել է Բաքվին և Անկարային։ Բայց այս մասին՝ մեկ այլ առիթով։

Փաստորեն, կարելի է միանշանակ արձանագրել, որ հունիսի 7-ի ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ։ Մնում է, որ մեր ժողովուրդը կատարի վերջին, բայց ամենակարևոր քայլը՝ ներկայանա ընտրատեղամասեր և քվեարկի հանուն ուժեղ Հայաստան ունենալու»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի