Ներքին Միտք 6 ամիս առաջ - 10:06 13-04-2026

Երևանում անձրևի հետևանքով հեղեղումները Avinyan&Co կոռուպցիոն խմբակի գործունեության հերթական արդյունքն են. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երևանի քաղաքապետը քիչ առաջ ենթականերից ձևականորեն հետաքրքրվում է, թե ո՞նց անեն, որ անձրևներից հետո Երևանի փողոցները ջրի տակ չհայտնվեն, ի՞նչ է կատարվում Գյուրջյան փողոցում, թեև շատ լավ գիտի պատճառները։

Երևանում անձրևի հետևանքով հեղեղումները Avinyan&Co կոռուպցիոն խմբակի գործունեության հերթական արդյունքն են, քանի որ հեղեղատարների անանցանելիությանը մեծապես նպաստում են Երևանի շինհրապարակներում ապօրինի տեղադրված՝ շրջապատի կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող բետոնհանգույցների թունավոր, քիմիական հետևանքները, որոնք հեռացվում են այդ հեղեղատարներով։

Արդեն տևական ժամանակ խոսում եմ այդ բետոնհանգույցների մասին, ինչպիսիք չկան աշխարհի ոչ մի այլ քաղաքում։

Դրանց ապօրինի լինելն ու վտանգավորությունը հաստատել են նաև քաղաքաշինության կոմիտեն, տեսչական մարմինը, սակայն Երևանի քաղաքապետարանը, կառուցապատողներից ունեցած շահադիտական կախվածության արդյունքում, բավարարվում է ձևական ու անհետևանք վարչական վարույթներ հարուցելով, իսկ ապօրինի բետոնհանգույցները մնում են տեղերում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով