Ներքին 7 ամիս առաջ - 09:07 22-02-2026

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ անձրևի, ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի երեկոյան, 23-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 26-ին ամբողջ հանրապետության տարածքում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 3-5 աստիճանով, իսկ 24-26-ի ցերեկային ժամերին ամբողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով:

Երևանում փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-ին և 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, փետրվարի 26-ին՝ թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 23-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով