Ներքին 6 ամիս առաջ - 14:12 07-04-2026

ՔՊ՝ 24,3%, «Ուժեղ Հայաստան»՝ 13,4%, ԲՀԿ՝ 7,9%, «Հայաստան»՝ 5,5%. Gallup-ի հարցման արդյունքները

«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեին:

Հարցվածների 24,3 տոկոսը նշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ըստ Նավասարդյանի՝ սա մի փոքր դրական աճ է: 13,4 տոկոսը նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցություն՝ ևս գրանցել է դրական աճ: 7,9 տոկոսը նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Հայաստան» դաշինքին քվեարկել է 5,5 տոկոսը, որը ևս դրական աճ է՝ վերջին 2-3 ամսվա ընթացքում իրականացած փակ հարցումների համեմատական տվյալներով:

«ԴՕԿ» կուսակցությանը 3,1 տոկոս է քվեարկել, «Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»՝ 1,9 տոկոսը, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 1,7 տոկոս, «Հայաստանի շնորհապետական կուսակցությանը»՝ 1,5 տոկոս, «Միասնության թևեր»-ին՝ 1,5 տոկոս, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1,1 տոկոս, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը՝ 1,1 տոկոս:

Ընդհանրապես չեմ քվեարկի նշել է 8,1 տոկոսը, կփչացնեմ քվեաթերթիկը՝ 2,7 տոկոսը, դժվարանում եմ պատասխանել՝ 14,3 տոկոսը, իսկ հրաժարվել է պատասխանել հարցվողների 11,4 տոկոսը:

Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1001, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ մարտի 1-ապրիլ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում