Ներքին 5 տարի առաջ - 13:23 29-06-2021

«GALLUP International Association»-ը հրապարակել է հետընտրական հարցումների արդյունքները

«GALLUP International Association»-ն այսօր հրապարակեց հետընտրական հարցումների արդյունքները։ Ըստ դրանց՝ քաղաքացիների 35,8 %-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությանը, իսկ 24.2 %-ը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքին։ Այս մասին հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը․

Ընկերության ներկայացուցիչները քաղաքացիների շրջանում հարցում են արել՝ նրանց տալով 4 հարց՝ այդ թվում, թե ո՞ր քաղաքական ուժին են տվել ձայնը 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Քաղաքացիական պայմանագիր»- 35,8 %
«Հայաստան Դաշինք» -24.2 %
«Պատիվ ունեմ» դաշինք- 6,8 %
ԲՀԿ – 4,4 %
«Հանրապետություն» կուսակցություն- 3,2 %
ՀԱԿ- 2,4 %
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 2.1 %
«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավար դաշինք- 1,6 %
«Ազգային ժողովրդական բևեռ» - 1,5 %
«5165» շարժում- 1,4 %

Հարցին դժվարացել և չի պատասխանել 11,7 տոկոսը։ Ոչ մեկի չի քվեարկել հարցվածների 1.4 տոկոսը։ Հարցմանը մասնակցել են այն մարդիկ, ովքեր մասնակցել են արտահերթ ընտրություններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/dac74b259693fd5f8147d5b488bc0848

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»