Ներքին 6 ամիս առաջ - 16:48 03-04-2026

Մամա ջան, երբ հարմար լինի, գամ օֆիս. Զաբելի նամակը Սիրուշոյին

Երգչուհի Սիրուշոն հերթական անգամ հիացրել ու ժպիտ է պարգևել իր հետևորդներին՝ հրապարակելով նոր ու չափազանց հուզիչ հոլովակ դստեր՝ փոքրիկ Զաբելի մասնակցությամբ։

Երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է դուստրը փորձում «գործնական» հարաբերություններ հաստատել մայրիկի հետ։

Հոլովակում լսվում են Զաբելի ձայնային հաղորդագրությունները, որտեղ նա մեծավարի ու քաղաքավարի դիմում է մայրիկին. «Մամա ջան, երբ քեզ հարմար լինի, կարող եմ գալ օֆիս»,– ասում է փոքրիկը, ապա հուշում, թե ինչպես պետք է մայրիկը պատասխանի՝ «Իհարկե, բալես»։

Այս անմիջական ու խելացի երկխոսությունը վայրկյանների ընթացքում տարածվել է համացանցում՝ դառնալով օրվա ամենաքննարկվող ու ջերմ նյութերից մեկը։

Սա առաջին դեպքը չէ, երբ երգչուհին բացում է իր ընտանեկան կյանքի վարագույրը։ Վերջին շրջանում Սիրուշոն ավելի հաճախ է կիսվում երեխաների առօրյայով և հետաքրքիր դրվագներով։

Բացի Զաբելից, հետևորդները պարբերաբար տեսնում են նաև հոլովակներ նրա ամուսնու՝ Լևոն Քոչարյանի և որդիների մասնակցությամբ։

Այս հրապարակումները ցույց են տալիս Սիրուշոյին նոր լույսի ներքո՝ որպես հոգատար մայր, ով կարողանում է համատեղել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը և ընտանեկան անմոռանալի պահերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով